‘Ադրբեջանի ԱԱՆ-ն լրտեսներ է փնտրում ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուների մեջ’

1039

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը լրտեսներ է փնտրում Բաքու ժամանած ռուսաստանցի ֆուտբոլային երկրպագուների մեջ: Ինչպես հաղորդել են հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք Ադրբեջան-Ռուսաստան հանդիպման համար հավատարմագրված ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ռուսաստանի հավաքականի երկրպագուներն ստիպված են եղել պատասխանել Հայաստանի և նրա բնակիչների հետ կապերին առնչվող հարցերի: Մասնավորապես, «սահմանապահները» հարցաքննության են ենթարկել մոսկվացուն, ում անձնագրում Հայաստանի սահմանը հատելու վերաբերյալ նշում է եղել: Նրան հարցրել են, թե ի՞նչ նպատակով է այցելել Հայաստան, ինչո՞վ է զբաղվում ընդհանրապես, և ինչո՞վ է զբաղվել Հայաստանում, արդյո՞ք կապեր ունի Հայաստանում: Հետո երկրպագուին լուսանկարել են և միայն դրանից հետո թույլ տվել հեռանալ օդանավակայանի տարածքից:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանն առանց քաղբանտարկյալների’
Հաջորդ հոդվածը‘Նավուրի բնակիչը վիրավորվել է ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով’