‘Ադրբեջանի ԱԳՆ-ը «միջոցներ կձեռնարկի» ԼՂՀ այցելած օտարերկրյա լրագրողների նկատմամբ’

1014

Հայաստանում մարտի 18-20-ն կայացած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի մասնակիցների այցն Արցախ «անօրինական» է, այսօր՝ մարտի 25-ին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն,:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ այցի ընթացքում 30 օտարերկրացի լրագրող հանդիպումներ է ունեցել Արցախի ղեկավարության հետ, այցելել թանգարաններ, գործարաններ:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն ասել է, որ «համապատասխան քայլեր կձեռնարկվեն» ԼՂՀ այցելած լրագրողների դեմ: «Առանց Ադրբեջանի կառավարության հետ համարձակնության այդ տարածքներ «անօրինական» այցերը Ադրբեջանի «Պետական սահմանի մասին» օրենքի խախտում են»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկին առաջարկում է Մոսկվայի վերահսկողությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ‘