‘Ժիրինովսկին առաջարկում է Մոսկվայի վերահսկողությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ‘

1225

Իր սկանդալային վարքագծով հայտնի ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է հաստատել Մոսկվայի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այդ մասին Ժիրինովսկին հայտարարել է ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցում, փոխանցում է ԱրմԻնֆոն

«Եթե Ղարաբաղը վերադարձնենք Ադրբեջանին, հայերը կնեղանան: Եթե ճանաչենք ներկայիս ստատուս-քվոն, դուք կնեղանաք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակը՝ կարելի է Ղարաբաղը Մոսկվայի ենթակա տարածք հայտարարել: Թող Ռուսաստանն ապահովի հայերի և ադրբեջանցիների անվտանգությունն այդ գոտում, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Կարելի է դա փորձել որպես միջանկյալ տարբերակ:

Ժիրինովսկիի խոսքով, Մոսկվան տարածաշրջանում համակրանքներ կամ հակակրանքներ չունի:

«Պետք էր պահպանել ԽՍՀՄ-ը, և ճնշել բոլոր հակամարտությունները: Պետք չէր թույլ տալ միջէթնիկ հենքի վրա հակամարտություններ: Հարկավոր էր արմատապես կասեցնել դրանք»,- ասել է Ժիրինովսկին:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ-ը «միջոցներ կձեռնարկի» ԼՂՀ այցելած օտարերկրյա լրագրողների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Դատավորը Աշոտ Փիլիպոսյանի դեմ հարձակումը փորձում է ներկայացնել որպես անձնական հաշվեհարդար’