‘Ադրբեջանի ԱԳՆ. Վիլնյուսի գագաթնաժողովը պետք է լուրջ վերաբերվի տարածաշրջանային հակամարտություններին’

914

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը ապատեղեկատվություն է որակել տարբեր ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրություններն այն մասին, թե Ադրբեջանը հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում, և կոչ է արել ուշադրություն չդարձնել դրանց վրա: «Մենք հաստատ ստորագրելու ենք վիզային ռեժիմի հեշտացման վերաբերյալ համաձայնագիրը»,- այսօր Trend-ին հայտնել է փոխնախարարը: Կողմերը նաև պատրաստվում են համաձայնագիր ստորագրել մի շարք ոլորտներում ռազմավարական համագործակցության վերաբերյալ՝ mobility partnership (ԵՄ-ի գործընկերության հատուկ տեսակ՝ աշխատանքային միգրացիայի քաղաքականության վերաբերյալ), ԵՄ ծրագրերում Ադրբեջանի մասնակցության ընդլայնում և այլն: Փոխնախարարի խոսքով՝ եթե մինչև գագաթնաժողովի մեկնարկը հասցնեն համաձայնեցնել այդ փաստաթղթերը, ապա դրանք կստորագրվեն, եթե ոչ՝ դրանք կստորագրվեն ավելի ուշ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մամեդգուլիևը, գագաթնաժողովը պետք է չափազանց լուրջ վերաբերվի տարածաշրջանային հակամարտություններին: «Դա պետք է արտացոլվի գագաթնաժողովի ամփոփիչ արձանագրությունում: Եւ երկրորդ՝ գագաթնաժողովում պետք է այնպիսի որոշումներ ընդունվեն, որոնք համագործակցությունը ԵՄ-ի հետ շոշափելի կդարձնեն Ադրբեջանի ժողովրդի համար»,- նշել էր փոխնախարարը, փոխանցում է trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘«Կենսաթոշակների կուտակային հիմնադրամի մասին» օրենքի իրական տեքստը’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ. Սարգսյան-Ալիև հանդիպման հիմնական արդյունքը կարող է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը լինել’