‘Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ’

872

Մարտի 10-ին Փարիզում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորի, Իգոր Պոպովի և Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առկա իրավիճակը:

Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հերթական հանդիպումը կանցկացնեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ կդառնա Հովհաննես Սահակյանը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը այս ամիս կհանդիպեն’