‘Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Տավուշի գյուղերի ուղղությամբ’

1136

Այսօր, մոտ երեք ժամվա ընթացքում,Ադրբեջանական ԶՈւ-երը, անտեսալով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև այլ հատվածներում: Հիմնականում կրակել են գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:

«Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,- նշում է Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի իրավապահները 3-5 գրոհայինների են սպանել’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստան-Ֆրանսիա (ուղիղ)’