Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկացնում է, թե ՊԲ-ն կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊԲ

423

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Կասպեր Ռուուդը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՀայկական կողմում տուժածներ չկան