«Ռոլան Գարոս»․ Կասպեր Ռուուդը եզրափակիչում է

141

Աշխարհի չորրորդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուուդը երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Նա առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի (22) նկատմամբ՝ 6:3, 6:4, 6:0։ Մրցախաղը տեւեց  2 ժամ եւ 9 րոպե։

Եզրափակիչում Կասպեր Ռուուդի մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը, որը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 11-ին։ «Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը պարտության մատնեց Ալկարասին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ-ն ապատեղեկացնում է, թե ՊԲ-ն կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊԲ