‘Ադրբեջանի փախվարչապետ. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հրաժարվի երկակի ստանդարտներից’

1058

ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները և նրանց համանախագահները պետք է հրաժարվեն երկակի ստանդարտների քաղաքականությունից: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրյալ վերաբնակիչների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Նա նշել է, որ ԵԱՀՄ Մինսկի խումբը, որն զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, պետք է եզրակացություններ անի ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթից: «ԵԱՀԿ ՄԽ մասնակից երկրներն ու նրանց համանախագահները պետք է հրաժարվեն երկակի չափորոշիչների քաղաքականությունից»,- շեշտել է Հասանովը: Նա նաև ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ պետք է լուծի խնդիրը, կամ մի կողմ քաշվի, և այդ ժամանակ երկու կողմերն իրենք կլուծեն այն:

Հասանովի խոսքով՝ եթե հայ ժողովուրդն ուզում է ապրել բարեկեցիկ, ապա պետք է ազատվի Հայաստանի ներկայիս վարչակազմից և կրկին բարիդրացիական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ: Հակառակ դեպքում՝ հայ ժողովուրդը կշարունակի ապրել աղքատության մեջ: Ապա Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն դեպքում ազատագրելու է օկուպացված տարածքները: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Եթե ղարաբաղյան խնդիրն արդար լուծում չստանա, իրավիճակը տարածաշրջանում կարող է էլ ավելի վատթարանալ’
Հաջորդ հոդվածը‘Գորիսում սպանել են 28-ամյա երիտասարդի’