‘Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են’

1021

Այսօր Ադրբեջանում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8.00-ին և կփակվեն 19.00-ին:

Ընտրություններում առաջադրված են ինը թեկնածուներ, այդ թվում՝ նաև գործող նախագահ Իլհամ Ալիևը: Յուրաքանչյուր թեկնածուի ստացած քվեների նախնական արդյունքները կհրապարակվեն գիշերը: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակում է ընտրությունների օրվանից հետո ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում, իսկ արդյունքների հաստատման համար դրանք, սահմանադրության համաձայն, ներկայացվում են Ադրբեջանի Սահմանադրական դատարանի հաստատմանը: Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է: Սահմանադրության 101 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե թեկնածուն հավաքի քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին, նա համարվում է Ադրբեջանի ընտրված նախագահ: Նախագահի պաշտոնակալության արարողությունը կատարվում է Սահմանադրական դատարանի կողմից պաշտոնական հայտարարություն անելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:

Ադրբեջանի ԿԸՀ-ն գրանցել է 5 145 000 ընտրողի: Քվեարկության մեկնարկից երկու ժամ անց արդեն ընտրություններին մասնակցել է գրեթե մեկ միլիոն մարդ, հաղորդում է Trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 47.9%-ն օգտվում է 1-4 Մբ/վրկ արագությամբ ինտերնետից’
Հաջորդ հոդվածը‘ «Փարաջանով» ֆիլմը դուրս է եկել «Օսկարի» հավակնորդների լոնգ-լիստ’