‘Ադրբեջանում գրանցվել է 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաեւ Հայաստանում’

1246

Հունիսի 29-ին, ժամը 21.56-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.26-ին (Գրինվիչի ժամանակով՝ 17.26-ին) Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ-արեւելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54 աստիճան եւ արեւելյան երկայնության 46.79 աստիճան:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում եւ ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Բանակցություններ՝ հրաձգության ուղեկցությամբ’