‘Ադրբեջանում մեկնարկեց նախընտրական քարոզարշավը’

1090

Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանում մեկնարկեց նախագահական ընտրությունների քարոզարշավը: Թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ստանալու անվճար հեռուստա և ռադիո եթեր, ինչպես նաև  քարոզչական նյութերի համար նախատեսված հատուկ տեղ թերթերում:

Հիշեցնենք  նաև, որ օգոստոսի երկուսի տվյալներով՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն հերթական նախագահական ընտրությունները նշանակել է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին: Ընդհանուր առմամբ՝ առաջադրվել էին 21 թեկնածուներ, որոնցից գրանցվել են միայն 10-ը՝ այդ թվում նաև «Ենի Ադրբեջան» կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը:

Մնացած 9 թեկնածուները ներկայացնում են հետևյալ կուսակցությունները.

Իգբալ Ագազադե՝ «Ումիդ» կուսակցություն
Հուդրատ Հասանգուլիև՝ «Միասնական ժողովրդական ճակատ» կուսակցություն
Հաֆիզ Հաջիև՝ «Ժամանակակից մուսաֆաթ» կուսակցություն
Արազ Ալիզադե՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Ֆարաջ Գուլիև՝ «Ազգային վերածնունդ» կուսակցություն
Ջամիլ Հասանլը՝ Ժողովրդական ուժերի ազգային խորհուրդ
Իլյաս Իսմայլով՝ Ադալետ կուսակցություն
Սարդար Ջալալօղլու՝ Դեմոկրատական կուսակցություն
և Զախիդ Ուռուջ՝ ինքնառաջադրում:

Նախորդ հոդվածը‘Նեյմարի գործակալ. Կրիշտիանու Ռոնալդուն Նեյմարից միայն քաշով է ավելի’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Վաշինգթոնում. կան զոհեր և վիրավորներ’