‘Ադրբեջանում քննարկում են «Խոջալուի ցեղասպանությունը»’

1157

Ադրբեջանում շարունակում են ակտիվորեն շրջանառել և քննարկել, այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» հարցը:

Այսպես, Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասնովի կարծիքով՝ «Խոջալուի ողբերգությունը XX դարում ցեղասպանության վերջին ակտերից մեկն է»: Նա համոզված է, որ «Խոջալուի ցեղասպանության» քաղաքական գնահատականը տրվել է «համաժողովրդական առաջնորդ Հեյդար Ալիևի՝ իշխանության վերադառնալուց հետո»:

Այս մասին նա հայտարարել է «գրող-հրապարակախոս, վաստակավոր լրագրող Վասիմ Սամեդովի և քաղաքագիտության գծով փիլիսոփայության դոկտոր Ռովշան Վելիզադեի «Լեյլա Ալիևա. Արդարություն Խոջալուի նկատմամբ» (Նոր ռազմավարական մոդել՝ ընդդեմ միջազգային հայկական ահաբեկչության) եռահատորի շնորհանդեսում»,- փոխանցում է Trend-ը: Ըստ լրատվամիջոցի՝ փոխվարչապետը հայտարարել է, թե «Խոջալուի ողբերգության գլխավոր մեղավորներն են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկայիս՝ Սերժ Սարգսյանը, անջատական վարչակարգի ղեկավար Արկադի Ղուկասյանը և Սեյրան Օհանյանը»: 

Նախորդ հոդվածը‘Լրանում է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած Էդգար և Էդուարդ Հակոբյանների մահվան 8-րդ ամիսը’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. ԱՄՆ-ը կետային հարվածներ կհասցնի Իրաքի ծայրահեղականներին’