Ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ մեկնող ուսանողին

451

Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001 թվականին:

Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ:

Արցախի տեղեկատվական շտաբ

Նախորդ հոդվածըԶինված հարձակում Արցախի նախագահի նստավայրի վրա
Հաջորդ հոդվածըԱնցակետը ադրբեջանական հանցավոր կամայականությունների սպասարկման գործիք է. ՄԻՊ