Զինված հարձակում Արցախի նախագահի նստավայրի վրա

599

Արցախի Հանրապետության ոստիկանությունը օգոստոսի 28-ին, ժամը 03:05-ին հաղորդում է ստացել, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983 թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981 թ.): 

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս գնացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե։

Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։ 

Նախորդ հոդվածը«Չպարզված հանգամանքներում» երկու զինվորի մահ
Հաջորդ հոդվածըԱդրբեջանցիներն առևանգել են ՀՀ մեկնող ուսանողին