‘Ադրբեջանցի դիվերսանտները նամակ են փոխանցել Կարմիր Խաչին’

1230

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին` Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան և ընթացել ըստ կանոնակարգի: 

Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:  

Նախորդ հոդվածը‘Նախարարությունն աչալուրջ է. Անասունների արածեցման համար քաղաքացին տուգանվել է 50 հազար դրամով’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը հաշմանդամների համար 101 կայանատեղի է կահավորել’