‘Ադրբեջան. Իբրահիմբեկովը բողոքարկել է ԿԸՀ-ի մերժումը’

845

Կինոդրամատուրգ և Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռուստամ Իբրահիմբեկովը Գերագույն դատարանում բողոքարկել է ԿԸՀ-ի՝ նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցումը մերժելու որոշումը:

Ավելի վաղ Բաքվի վճռաբեկ դատարանը չէր բավարարել Ադրբեջանի ընդդիմադիր՝ ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահի բողոքն այդ առնչությամբ: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը չի գրանցել երկքաղաքացիության պատճառաբանությամբ, քանի որ նա Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի է: Ու թեպետ նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, սակայն չի կարողացել փաստաթղթային ձևակերպումներն ավարտին հասցնել: Իբրահիմբեկովի փաստաբանը պնդում է, որ որպես թեկնածու գրանցման համար կարևոր է այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու փաստն ինքնին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Զինվորները Կառավարության տնտեսական հաջողությունների մասին թվերի կարիքն ունեն’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն դեռ լռում է ‘