‘Ադրիանո Գալիանի. «Միլանում» Բալոտելլին իրեն ավելի լավ է դրսևորում թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս’

742

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին ընդգծել է իրենց աստղի՝ Բալոտելլիի աճը՝ որպես պրոֆեսիոնալ: «Միլանում» Բալոտելլին իրեն ավելի լավ է զգում, նա ամեն ինչից գոհ է: Այժմ նա իրեն ավելի լավ է դրսևորում թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Չեմ ցանկանում միշտ իր պահվածքի մասին խոսել, բայց կարծում եմ՝ դա նրանից է, որ նա խաղում է այն թիմի կազմում, որին երկրպագում է փոքր տարիքից», — նշել է Գալիանին:

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշ. Բարսան իդեալական խաղային մոդել է փնտրում’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը չի բացառել, որ կարող է առաջադրվել չորրորդ ժամկետի համար’