‘Ազատազրկման դատապարտված ռուս ֆանատները պատիժը կկրեն Ֆրանսիայում’

1064

Մարսելում զանգվածային անկարգությունների, բախումների եւ բռնությունների մասնակցելու համար ազատազրկման դատապարտված ռուսաստանցի ֆանատները պատիժը կկրեն Ֆրանսիայում: Այդ մասին հայտնել է Մարսելի դատախազի քարտուղարը:

«Նրանք ազատազրկված են Ֆրանսիայում: Արտահանձնում նախատեսված չէ: Բոլոր դիվանագիտական հարցերով պետք է դիմել Ռուսաստանի հյուպատոսություն»,- քարտուղարի խոսքը մեջբերում էria-ն:

Մարսելի դատարանը մեկից երկու տարվա ազատազրկման է դատապարտել ռուսաստանցիներ Նիկոլայ Մորոզովին, Սերգեյ Գորբաչովին եւ Ալեքսեյ Երունովին Եվրո-2016-ի առաջին տուրի Անգլիա — Ռուսաստան (1:1) խաղից հետո բախումներին մասնակցելու համար: Ռուսաստանն իր քաղաքացիների արտահանձնման հարցով չի դիմել Ֆրանսիային:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Կոնտեն համար Ոսկե միջին գոյություն չունի»’
Հաջորդ հոդվածը‘Այս Եվրոն արդյունքներով ամենահամաչափն է’