‘Անչելոտի. «Կոնտեն համար Ոսկե միջին գոյություն չունի»’

1200

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծիք է հայտնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին, ով հաջորդ մրցաշրջանում ստանձնելու է «Չելսիի» ղեկը։

-Երբ 1999-ին ես գլխավորեցի «Յուվենտուսը», Կոնտեն թիմի ավագն էր, հավաքականի խաղացող և մեծ ազդեցություն ուներ հանդերձարանում։ Երբ ես թիմում առաջնորդի կարիք ունեի, նա ակնհայտ թեկնածու էր։

Նա իր ամբողջ կարիերայի ընթացքում հետևել և սովորել է։ Ես գիտեի, որ մի օր նա մարզիչ կդառնա։ Իհարկե, կան բաներ, որոնց հետ նա մտադիր չէ հաշտվել, և «Չելսիում» էլ նույն կերպ կլինի։ Կոնտեն խաղացողներից լիակատար նվիրում ու թիմային ամբողջականություն է պահանջում։ Նա չի վախենում լրատվամիջոցների ներկայությամբ ասել այն, ինչ մտածում է, և վիճել նրանց հետ։

Կոնտեի փիլիսոփայությամբ դուք կա´մ թիմի հետ եք, կա´մ՝ նրա դեմ։ Ոսկե միջին գոյություն չունի,-ասել է Անչելոտին։

Նախորդ հոդվածը‘Ռաուլը գովել է Կասիլյասին’
Հաջորդ հոդվածը‘Ազատազրկման դատապարտված ռուս ֆանատները պատիժը կկրեն Ֆրանսիայում’