‘Ազատամարտիկին բերման են ենթարկել’

939

Այսօր ազատամարտիկները նորից անհանգիստ էին։ «Ա1+»-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ սոցիալական խնդիրներով մտահոգ ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանին երեկ Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել։ Նրանք նշում են, որ դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն Ավետիսյանից։

«Տնից տարել են, չկա Վոլոդյա Ավետիսյանը»,- նշեց ազատամարտիկ Գառնիկ Խչոյանը: Մյուս ազատամարտիկները հաղորդեցին, որ անգամ պարոն Ավետիսյանի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու պատճառները չեն հայտնել:

 Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանն այն անձն էր, ով առաջինը նստացույց սկսեց Ազատության հրապարակում ու բարձրաձայնեց Ազատամարտիկների խնդիրների մասին։

Նախորդ հոդվածը‘Քաղբանտարկյալների հարցով դիմում` միջազգային կառույցներին’
Հաջորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. Թող հանգիստ թողնեն Յոհանին և Պեպին և հարձակվեն ինձ վրա’