‘Ազատամարտիկների դեմ գործի են դրվել քրեաիրավական լծակներ. «Հրապարակ»’

1671

«Հրապարակը» գրում է, որ ազատամարտիկների դեմ ծավալված հետապնդումները միայն ծեծի դեպքերով չեն սկսվում ու ավարտվում: Գործի են դրվել նաև մյուս՝ քրեաիրավական լծակները: Երեկ տեղեկացանք, որ Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալի նկատմամբ ևս ճնշումներ են գործադրվում: Դեռևս 2011-ին գործունեությունը դադարեցրած մի ՍՊԸ-ի մասով մոտ մեկ ամիս առաջ հարկայինի քննչականը գործ է հարուցել՝ կանխամտածված սնանկության հիմքով: Այս վարույթի շրջանակներում ստուգվել են ազատամարտիկի, նրա ընտանիքի անդամների, բոլոր փոխկապակցված անձանց գործողությունները, եկամուտները, գույքային հարաբերությունները: Ակնհայտ է, որ 3 տարի անց սնանկացման գործընթացը հիշելու հիմքերը քաղաքական են՝ պայմանավորված դաշինքի վերջին շրջանի ակտիվությամբ։

Նախորդ հոդվածը‘Մեսսին՝ Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի լավագույն մարզիկ’
Հաջորդ հոդվածը‘Արմավիան պետությանը պարտք է շուրջ 78 մլն դոլար. «Ժողովուրդ»’