‘Ազատության հրապարակում մեկնարկում է Կոնգրեսի տոնական հավաքը’

1848

Այսօր ժամը 18։00-ից Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։ Հավաքը արդեն մեկնարկել է, իսկ պաշտոնական բացումից հետո հրապարակում կներկայացվեն Շարժման տարիների լուսանկարներ, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։ Կլինեն ելույթներ, կհնչի երաժշտություն եւ Շարժման շեփորը։

Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։

 

Նախորդ հոդվածը‘Բելգիայում հիվանդին էֆթանազիայի են ենթարկել՝ առանց նրա համաձայնության’
Հաջորդ հոդվածը‘Իրականում հակասահմանադրական իրավիճակ է երկրում. ֆեյսբուքյան արձագանքներ’