‘Բելգիայում հիվանդին էֆթանազիայի են ենթարկել՝ առանց նրա համաձայնության’

2034

Բելգիայում բժիշկները հիվանդին էֆթանազիայի են ենթարկել նրա ընտանիքի խնդրանքով: Ընդ որում՝ հիվանդի ցանկությունը հաշվի չի առնվել, հաղորդում է Daily Mail-ը:

Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ հրապարակվել է բժիշկ Վիլլեմ Դիստելմանսի բաց նամակը, որը լքել է էֆթանազիայի հարցերով  պետական հանձնաժողովը՝ ի նշան բողոքի՝ այդ ոլորտում իշխանությունների թույլ վերահսկողության: Մասնավորապես՝ նա օրինակ է բերել Պարկինսոնի հիվանդությամբ և թուլամտությամբ տառապող տարեց հիվանդին, որը, բժշկի պնդման համաձայն, ի վիճակի չէր կամովին էֆթանազիայի համաձայնություն տալ: Ավելին, նա երբեք կյանքին հրաժեշտ տալու ցանկություն չէր հայտնել:

Դիստելմանսը և նրա գործընկերներից մի քանիսն այն կարծիքի են, որ տվյալ դեպքը կարելի է որակել սպանություն, սակայն բժշկական հատուկ հանձնաժողովը հրաժարվել է հետաքննության նպատակով նյութերը փոխանցել դատախազությանը: Բժշկական իրավաբանների պնդմամբ՝ հիվանդին նշանակվել է պալիատիվ բուժում՝ թմրամիջոցների մշտական ներակում՝ ցավերը մեղմելու համար, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Բելգիայում էֆթանազիան օրինականացվել է 2002 թվականից:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Իսլանդիայում թլփատման արգելքը հրեաներին հիշեցնում է Երրորդ ռայխի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակում մեկնարկում է Կոնգրեսի տոնական հավաքը’