‘Ազատության Հրապարակում տասնապատիկ ավելի եվրոպական արժեք կար, քան ողջ էդ Վիլնյուսյան չեբուրների հավաքում ‘

1626

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ում գրում է. 

Նենց եք ազգովի «շուխուր դրել», յանի Սերխիոն մեծ հաշվով իր նման գորշ չեբուրների շրջապատ չէր ընկել (դե գուցե բացի Մերկելից, այն էլ՝ զուտ աչքաչափով եմ ասում):

1. Յանուկովիչ, Ալիեւ եւ նման հետսովետական չեբուրներ:

2. Եվրաչեբուրներ, որոնք քանի տարի է Սերժին ստեղ պահում են, ու կարծում եմ՝ ոչ միայն որովհետեւ ինչ-որ բաներ է իրենց շարունակ խոստացել, այլ որովհետեւ լավ էլ իրենց սորտն է՝ միջին մակարդակից ոչնչով չբարձրացող վարչարար-չինովնիկ:

3. Նույն եվրատուֆտիկների ու Սերժիկի համատեղ «հանճարեղության» պատճառով այսօր հայտնվեցինք ՄՄ կոչված անհեթեթության գրկում, եւ ավելի հեռու ենք եվրոպական ուղուց, քան երբեւէ:

4. Նույն եվրատուֆտիկները, որոնք հենց իրենք առաջին հերթին թքած ունեն եվրոպական արժեքների վրա, եւ որոնց անգույն պրագմատիզմը բերեց այսօրվա իրավիճակին:

5. Եվրատուֆտիկները, որոնք վճռական պահին ո՛չ կամք ունեն, ո՛չ էլ՝ ուժ պաշտպանելու իրենց հետ համագործակցող երկրներին ու նրանց ղեկավարներին (թեկուզ վրացական պատերազմը հիշեք, դե այս աշնան դեպքերն էլ վրադիր):

6. Նույն եվրատուֆտիկները, որոնց համար գեոպոլիտիկան նպատակ է, իսկ արժեքները՝ միջոց, բայց որոնք նույնիսկ մարդավարի գեոպոլիտիկ հաշվարկ չեն կարողանում անել:

….Ազատության Հրապարակում տասնապատիկ ավելի եվրոպական արժեք կար, քան ողջ էդ Վիլնյուսյան չեբուրների հավաքում միասին վերցված: Եվրոպան աշխարհագրություն չէ, ոչ էլ՝ ռասա, կամ ազգային պատկանելիություն, այլ՝ մշակույթ, վարք եւ մտածողություն: Պետք չէ եվրոպացիներին փնտրել հեռուներում: Հայաստանի Եվրոպան Ազատության Հրապարակում է եղել ու կմնա:  

Նախորդ հոդվածը‘Աքչամը Հայոց ցեղասպանության մասին գիրք կգրի հատուկ Էրդողանի համար’
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարի սենսացիոն հայտարարությունը՝ Հայաստանը դեռ չի հաշվարկել ՄՄ-ի անդամակցման հետ կապված ռիսկերը’