‘Էկոնոմիկայի նախարարի սենսացիոն հայտարարությունը՝ Հայաստանը դեռ չի հաշվարկել ՄՄ-ի անդամակցման հետ կապված ռիսկերը’

1046

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը այսօր ելույթ ունենալով Վիլնյուսում անցկացվող «Արևելյան գործընկերության» բիզնես ֆորումում` սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, թե  Հայաստանը դեռ չի հաշվարկել Մաքսային Միությանը անդամակցելու կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հետ կապված ռիսկերը: Հայտնում է  ИТАР-ТАСС-ը: Էկոնոմիկայի նախարարը նաև հայտարարել է. «Թեկուզ մեկ արտահանման շուկայի կորուստը Հայաստանի համար կունենա շատ լուրջ հետևանքներ»:

«Մենք չենք կարող ասել, որ հաշվարկել ենք բոլոր տնտեսական ռիսկերը կապված Մաքսային Միությանը միանալու հետ, նույնը վերաբերվում է նաև ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին»,-խոստովանել է Ավանեսյանը:-«Դրանք շատ բարդ հաշվարկներ են»: Վահրամ Ավանեսյանի խոսքերով, «շատ լավ կլիներ շարունակել ունենալ բաց սահմաններ Ռուսաստանի, ԵՄ-ի և այլ երկրների հետ»:

 

Նախորդ հոդվածը‘Ազատության Հրապարակում տասնապատիկ ավելի եվրոպական արժեք կար, քան ողջ էդ Վիլնյուսյան չեբուրների հավաքում ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել Տիմոշենկոյին դադարեցնել հացադուլը’