‘«Ազատություն քաղբանտարկյալներին». Բողոքի ցույց՝ դատախազության դիմաց (տեսանյութեր)’

1225

Դատախազության շենքի դիմաց այսօր տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կազմակերպած ավանդական բողոքի ցույցը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ցույցի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ նույնիսկ տիրապետող ռեժիմը հասկանում է, որ ի դեմս Տիգրան Առաքելյանի քաղբանտարկյալ պահելով, խայտառակվում է ողջ միջազգային հանրության առաջ: «Սակայն, նրանց մնում է անընդհատ կրկնել, որ պետք է սպասել դատական գործընթացի ավարտին», — նշեց պարոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանն ադրադարձավ նաեւ Կոնգրեսի հասցեին հնչող քննադատությանը, թե ինչու ամռան այս շրջանին հասարակական բողոքի ֆոնին Կոնգրեսը ակտիվ չէ: Մանրամասները՝ տեսանյութերում.

 

 

Նախորդ հոդվածը‘Կնշվի ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձը ‘
Հաջորդ հոդվածը‘Իտալական քաղաքի իշխանությունները գրեթե ողջ կազմով ձերբակալվել են’