‘Ազատ արձակվեց բերման ենթարկված երկրորդ քաղաքացին’

1254

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ֆինանսների նախարարության մոտ տեղի է ունեցել «Դ!եմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիան, որի ընթացքում նախաձեռնության մի քանի անդամներ բերման են ենթարկվել: Դրանից հետո ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ոստիկանության կենտրոնի բաժին՝ բերման ենթարկված իրենց ընկերների հետեւից: Քիչ առաջ ազատ արձակվեց բերման ենթարկվածներից եւս մեկ քաղաքացի: Մինչ այդ արդեն մեկ քաղաքացի էր ազատ արձակվել: Ցուցարարները այս պահին սպասում են մյուս քաղաքացու ազատ արձակմանը: 

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկված ակտիվիստներից մեկն ազատ արձակվեց’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանի պահանջը չկատարելու համար’