‘Ազարով. Ուկրաինան ԵՄ չգնաց միասեռ ամուսնությունների պատճառով’

1025

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը բացատրել է, թե ինչու է իր կառավարությունը հետաձգել Եվրամնիության հետ ասոցիացիայի համաձայնագիրը: Նրա խոսքով, Եվրամիությունը մի շարք պայմաններ է առաջ քաշել, որոնց ուկրաինական հասարակությունն այնքան էլ պատրաստ չէ:

«Ի՞նչ պայմաններ են դրանք: Մենք պետք է օրինականացնենք միասեռ ամուսնությունները, մենք պետք է օրենք ընդունենք սեռական փոքրամասնությունների հավասարության մասին: Արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է դրան», — Կիեւում իշխանությունների կողմնակիցների հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ազարովը:

Երկրորդ պայմանը, նրա խոսքով, այն է, որ Ուկրաինայում պետք է ներդրվեն կենսաչափական անձնագրեր եւ բոլորից պետք է մատնահետքեր վերցվեն:

«Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կսնանկացներ մեզ», — ասել է նաեւ Ազարովը:

 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում հայ զինվոր է սպանվել’
Հաջորդ հոդվածը‘Չինական լուսնագնացը վայրէջք կատարեց Լուսնի վրա ‘