‘Ազար. «Չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում է»’

724

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը համոզված է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի ճակատագիրն իր և թիմակիցների ձեռքերում է: 31-րդ տուրից հետո «Չելսին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում գտնվող «Արսենալին» գերազանցելով յոթ միավորով:

«Մենք վստահ ենք մեր ուժերին: «Չելսին» առաջին հորիզոնականում է և շարունակում է առաջ ընթանալ: Չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մենք ցանկանում ենք, որ տիտղոսը հայտնվի «Սթեմֆորդ Բրիջում»:

«Սթոք Սիթիի» հետ խաղի առաջին կեսում աչքի ընկնելու շատ հնարավորություններ ունեինք: Գեղեցիկ խաղացինք և պետք է երեք-չորս գոլ խփեինք, բայց կարևորն այն է, որ հաղթեցին»ք,-ասել է Ազարը «ChelseaTV»-ի եթերում:

Նախորդ հոդվածը‘Ջո Հարտ. «Ֆուտբոլի գեղեցկությունն այն է, որ դու այլ հնարավորություն ես ստանում, և այն մեզ համար սկսվում է երկուշաբթի օրը» ‘
Հաջորդ հոդվածը‘Ռաուլի պաշտոնական նորամուտը նշանավորվեց հաղթանակով’