‘Ռաուլի պաշտոնական նորամուտը նշանավորվեց հաղթանակով’

781

Իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն ապրիլի 3-ին առաջին պաշտոնական խաղն է անցկացրել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»: Թիմը նվազագույն հաշվով հաղթել է «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերսին»:

Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի (NASL) խաղում 37-ամյա իսպանացին հանդես է եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 53-րդ րոպեին: «Նյու Յորք Կոսմոսի» 25-ամյա կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը չի մասնակցել խաղին:

Նշենք, որ «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերսի» համասեփականատերը բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն է:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողը նախորդ տարվա հոկտեմբերին էր պայմանագիր կնքել ամերիկյան ակումբի հետ: Ռաուլը նաև «Նյու Յորք Կոսմոսի» ակադեմիայի տեխնիկական խորհրդականն է: 

Նախորդ հոդվածը‘Ազար. «Չեմպիոնական տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում է»’
Հաջորդ հոդվածը‘Խոսեպ Գվարդիոլա. «Հաճույքով 1000 հատ Դանտե կցանկայի տեսնել իմ թիմում»’