‘Ազգային աղոթքի նախաճաշի ընթացքում ԱՄՆ նախագահը շրջանցել է Հայոց ցեղասպանության թեման’

1119

Վաշինգտոնում կայացել է Ազգային աղոթքի նախաճաշը, որն այս տարի կոչված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը:

 

Ինչպես հաղորդում է sudanreeves.org-ը, Ազգային աղոթքի նախաճաշի 62-րդ ամենամյա ավանդական միջոցառման գլխավոր հյուրերն էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Դալայ Լաման: Ազգային աղոթքի ավանդական նախաճաշին հրավիրված էին Ամերիկայի և աշխարհի ավելի քան 3 հազար կրոնական գործիչներ:

Ուշագրավ է, որ Օբաման նախաճաշի ժամանակ իր ելույթում անդրադարձել է մի շարք հարցերի, սակայն շրջանցել է Հայոց ցեղասպանության թեման:

Նշենք, որ Ազգային աղոթքի ամենամյա   ավանդական նախաճաշերն անցկացվում են 1953 թվականից ի վեր: Այդ միջոցառումներն այցելել են ԱՄՆ բոլոր նախագահները` առանց բացառության: Միջոցառմանը ներկա են լինում Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչներ: Ազգային աղոթքի նախաճաշն ամեն տարի հավաքում է բազմաթիվ հյուրերի աշխարհի ավելի քան 100 երկրներից, որոնց թվում են հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստի աստղեր: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիում ձերբակալված երիտասարդը ազատ արձակվեց’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյան. Շարժումը ժողովրդի ճնշման տակ պետք է հեռացնի այս իշխանությանը’