‘Ազգային ժողովը մերժեց ԼՂՀ ճանաչման օրինագիծը’

815

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մերժեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած`«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Քվեարկությանը մասնակցեցին միայն «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները` կողմ քվեարկելով նախագծին: «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ էր:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նաեւ ՕԵԿ խմբվակցության անունից հայտարարել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը` այդպիսով արտահայտելով «իրենց տհաճությունը նմանատիպ քննարկմանը»:
ԲՀԿ-ն նույնպես չմասնակցեց քվեարկությանը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` «ԼՂՀ-ի հարցը քաղաքական ուժերի ձեռքում մանրադրամ չի կարող լինել»:
Քվեարկությունը բոյկոտեց նաեւ Հայ ազգային կոնգրեսը` հայտարարելով, որ ԼՂՀ ճանաչումը ժամանակավրեպ է:
Նախագծի վերաբերյալ բցասաբար է արտահայտվել նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` նշելով, որ ՀՀ-ը վաղուց փաստացի ճանաչել է ԼՂՀ անկախությունը, իսկ դե յուրե ճանաչումից հրաժարվում է` չխափանելու համար հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը պիտի երախտապարտ լինի Դաշնակցությանը եւ «Ժառանգությանը»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’