‘Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներման օրինագիծը’

1422

Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունեց ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանի՝ համաներում հայտարարելու մասին առաջարկը:

Համաներման նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ նախնական վերլուծությունների արդյունքով կալանավայրերից անմիջապես մոտ 400-500 դատապարտյալ ազատ կարձակվի:

Բացի ազատ արձակում նախատեսող հոդվածներից, համաներում կկիրառվի նաեւ նաև ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ, ինչը երբևէ չի եղել՝ սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը և այլն։ Այս դեպքերում պատժի չկրած մասը կկրճատվի վեց ամսով։

Համաներումը չի վերաբերի նրանց, ում պատժի չափը վերջին տասը տարվա մեջ կրճատվել է, գեթ մեկ անգամ ներել են: Խոսքը դիտավորյալ հանցագործությունների մասին է: Համաներումը չի կիրառվի նաև նրանց նկատմամբ, երբ դատավճիռ չկա, բայց հարուցված է քրեական հետապնդում:

Այս համաներմամբ ազատ կարձակվեն Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ու ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ազատ չի արձակվի: Նրա մեղադրանքը ընդգրկված է համաներման 9-րդ կետի 7-րդ կետով նախատեսված սահմանափակումների մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Արման Գրիգորյան. Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան, որ սիրտ հովացնելը քաղաքական կատեգորիա չի’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մուղալյանի կյանքին վտանգ է սպառնում’