‘Արման Գրիգորյան. Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան, որ սիրտ հովացնելը քաղաքական կատեգորիա չի’

2360

ՀԱԿ անդամ Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Որպես Եվրոպայի Խորհրդին մի քիչ ծանոթ մարդ անհրաժեշտ եմ համարում հայտնելու, թե սովորաբար ինչ տպավորություն են թողնում Զարուհի Փոստանջյանի տված հարցի նման հարցերն ու հայտարարությունները էդ հաստատությունում։

Ամեն նման հարցից ու հայտարարությունից հետո ԵԽԽՎ-ի ժողովուրդը, որը շատ ծանոթ չի Հայաստանի քաղաքական կյանքի նրբերանգներին, գալիս ա էն եզրակացության, որ Հայաստանի ընդդիմությունը բաղկացած ա չափազանց վատ դաստիարակություն ստացած փողոցայիններից ու անլուրջ մարդկանցից, և որ ինչքան էլ արգահատելի լինեն Հայաստանի իշխանությունները, գոնե նրանք ընդդիմության պես թոկից փախած չեն։

Էնպես որ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից հիացած մարդիկ պիտի հասկանան վերջապես, որ սիրտ հովացնելը քաղաքական կամ դիվանագիտական կատեգորիա չի։

Պիտի հասկանան նաև, որ էդ հաստատությունում ոչինչ ընդդիմության գործին չի վնասում էնպես, ինչպես իրեն ընդդիմություն հորջորջած պատգամավորի նմանատիպ վարքագիծը։

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանին կհեռացնեն ԵԽԽՎ պատվիրակությունից’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովը միաձայն ընդունեց համաներման օրինագիծը’