‘Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական ուժերի հանդիպումը’

1074

Ազգային ժողովում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» խմբակցությունների հանդիպումը: Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել առաջիկա հանրահավաքի հետ կապված հարցեր: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 18-ին: Հանրահավաքի օրակարգում լինելու են իշխանություններին ներկայացված 12 պահանջների կատարման արդյունքները եւ դրանց հետ կապված՝ Քառյակի դիրքորոշումը, ինչպես նաեւ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիրքորոշումը: Նշենք, որ հանրահավաքին մասնակցելու են Քառյակի երեք ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»: ՀՅԴ-ն չի մասնակցկի հանրահավաքին՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Անձնական օգտագործման ոստիկանապետ’