‘Ազգային խորհրդարանները կարող են արգելափակել Եվրամիության օրենքները’

1165

Բրիտանիայի և Բրյուսելի պայմանավորվածության շրջանակներում Եվրամիության երկրների ազգային խորհրդարանները իրավունք կստանան արգելափակելու միության օրենսդրական նախաձեռնությունները, տեղեկացրել են Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի աղբյուրները:

Այս կամ այն օրենքն արգելափակելու համար դրա դեմ պետք է միասին հանդես գա ԵՄ անդամ-երկրների խորհրդարանների 55 %-ը:

Ակնկալվում է, որ այս փոփոխությունը կներառվի ԵՄ բարեփոխումների վերաբերյալ պայմանագրի նախնական տարբերակում, որը երեքշաբթի կներկայացնի Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Այսօրվա դրությամբ ԵՄ-ում գործող համակարգի համաձայն՝ խորհրդարանները կարող են միասին հանդես գալ Եվրահանձնաժողովի որևէ նախաձեռնության դեմ, սակայն դրանից հետո Եվրահանձնաժողովն ինքն է որոշում՝ ուժի մե՞ջ թողնել, թե՞ ետ կանչել իր առաջարկը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը ճանապարհներին’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ թեկնածուի առաջադրման կարգը փոխվեց’