‘Ազգային փոքրամասնություններին ներկայացնող կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ կհանձնեն’

789

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնություններին ներկայացնող 4 կազմակերպություններին «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Արշակունյաց 2ա հասցեում գտնվող շենքից 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հանձնելու հարցը:

Որոշման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր /այսուհետ` պայմանագրեր/` սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպությունների միջոցների հաշվին»:

Որպես ակնկալվղ արդյունք նշված է՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունները ներկայացնող լրատվական գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ կապահովվեն  համապատասխան  տարածքներով:

Նախորդ հոդվածը‘Թաղել Փակ շուկան՝ Շուկայի խնդիրը փակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Բաֆեթը Բիլ Գեյթսի հիմնադրամին 2 միլիարդ դոլար է նվիրաբերել’