‘Ազգերի լիգային մասնակցող հավաքականների պարգևավճարները բարձրացվել են’

1746

ՈւԵՖԱ-ն որոշել է բարձրացնել Ազգերի լիգային մասնակցող թիմերի պարգևավճարները:

Այսպիսով, Ազգերի լիգային մասնակցելու համար A դիվիզիոնի հավաքականները կստանան 2.25 մլն եվրո, B դիվիզիոնի ընտրանիները` 1.5 մլն եվրո, C դիվիզիոնինը` 1.125 մլն եվրո, իսկ D դիվիզիոնինը` 750 հազար եվրո:Ավելացվել է նաև խմբային փուլի հաղթողներին սահմանված վճարները:

Նրանք կստանան այնքան, որքան ստանալու են մրցաշարին մասնակցության համար:Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում ընդգրկված է D դիվիզիոնում: Հոկտեմբերի 13-ին մեր ընտրանին կմրցի Ջիբրալթարի, իսկ հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայի ազգային թիմի հետ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն որոշել է բոյկոտել Ազգերի Լիգան’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողի անհետացումը. Ինչո՞ւ են «սաուդցի գործակալները» ժամանել Ստամբուլ’