‘Լրագրողի անհետացումը. Ինչո՞ւ են «սաուդցի գործակալները» ժամանել Ստամբուլ’

2385

Թուրքական լրատվամիջոցները ցուցադրել են տեսագրություն, որը, ըստ նրանց՝ ապացուցում է Սաուդյան Արաբիայի առնչությունը թագավորության հյուպատոսությունում լրագրող Ջամալ Հաշոգիի (Հաշկաջի) անհետացմանը:

Տեսագրության մեջ, ենթադրաբար՝ Սաուդյան հատուկ ծառայությունների աշխատակիցները ժամանում են Թուրքիա, ապա հեռանում այնտեղից՝ Ստամբուլի օդանավակայանով:

Հաշոգին (Հաշկաջի), որը Էր-Ռիադի իշխանության հայտնի քննադատներից էր, հոկտեմբերի 2-ին այցելել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն: Դրանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել:

Թուրքական իշխանությունները պնդում են, որ նրան սպանել են հենց հյուպատոսարանի տարածքում: Սաուդյան Արաբիան դա հերքում է: Հյուպատոսարանում հայտարարել են, որ լրագրողն այնտեղ շատ կարճ ժամանակ է անցկացրել, ապա հեռացել է շենքից:

New York Times-ի տվյալներով՝ թուրքական ոստիկանությունը ստուգել է հյուպատոսության մոտ գտնվող բոլոր հսկող տեսախցիկների տվյալները և եկել այն եզրակացության, որ Հաշոգին ինքնուրույնաբար դուրս չի եկել դիվանագիտական ծառայության շինությունից: Մինչդեռ հյուպատոսության ավտոմեքենաներն անընդհատ ներսուդուրս են արել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ազգերի լիգային մասնակցող հավաքականների պարգևավճարները բարձրացվել են’
Հաջորդ հոդվածը‘Խաբիբը հրաժարվել է Կոնորի դեմ մենամարտի հոնորարից և հայտարարել UFC-ից հեռանալու պատրաստակամության մասին’