‘Ազնավուր. Բոլորը դեպի փողոց’

2526

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը այժմ պատրաստվում է նոր ալբոմի թողարկմանը, որում տեղ կգտնեն 17 նոր կատարումներ: Բացի այդ՝ նա այս տարի պլանավորում է ունենալ ավելի քան 30 համերգներ, իսկ ծննդյան 90-ամյակի օրը` մայիսի 22-ին նա ելույթ կունենա Բեռլինում:  

Նա նշել է, որ այժմ աշխատում է Բրոդվեյում բեմադրվելիք մի ներկայացման երաժշտական ձեւավորման վրա եւ զուգահեռ պատրաստում է 17 նոր երգեր պարունակող նոր ալբոմը:

Գերմանական Stern-ին տված հարցազրույցում Ազնավուրը պատմում է նաեւ իր դժվարին վերելքի մասին, նաեւ` թե ինչպես է Ֆրանսիայում մի անգամ սիրահոժար կաշառք տվել` հարկային պարտավորությունից խուսափելու համար: Այնուհանդերձ, Ազնավուրը հեռու է այն մտքից, որ Ֆրանսիան «ճանաչում են գեղեցիկ կանանց, դերասանուհիների եւ իր շնորհիվ»:

Անդրադառնալով իր նոր շանսոններին` նշել է, որ դրանք մասնավորապես պարունակում են ակտուալ քաղաքական հաղորդագրություններ. երգերից մեկը վերնագրված է «Բոլորը դեպի փողոց»: Նա ճիշտ է համարում է Թունիսում, Եգիպտոսում, ինչպես նաեւ Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերը: «Հիմնականում բոլոր իշխանական կուսակցությունները զարգանում են բռնապետների կողմից, իսկ որպեսզի չլինի բռնապետություն, ժողովուրդը պետք է խոսի»,- նշել է Ազնավուրը: 

Նախորդ հոդվածը‘3.2 մլրդ դոլարի շինարարության կազմակերպումը ստանձնած ընկերությունը չունի գրասենյակ. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Որոշ շրջաններում մոտակա օրերին հնարավոր են տեղումներ’