«Աթլետիկը» չհաղթեց Բիլբաոյում, բայց հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)

544

Իսպանիայի առաջնությունում մեկնարկեց 15-րդ տուրը։ «Աթլետիկը» Բիլբաոյում ընդունեց «Գրանադային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

«Աթլետիկը» 14 խաղից հետո 20 միավորով հավասարվեց 7-րդ տեղում ընթացող «Բարսելոնային» (13 խաղ) եւ 8-րդն է։ «Գրանադան» 16-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Աթլետիկ» — «Գրանադա»՝ 2։2 (տեսանյութ)

Ռաուլ Գարսիա, 10, Լուիշ Մանուել Մաքսիմիանու, 76, ինքնագոլ — Դարվին Մաչիս, 25, Խորխե Մոլինա, 34

Հեռացում՝ Ինիգո Մարտինես («Աթլետիկ»), 90+9

Նախորդ հոդվածըՎարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Փլեյ-օֆֆի զույգերը