‘ԱԺ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովը գումարեց իր առաջին նիստը’

983

Այսօր Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովը գումարեց  իր առաջին նիստը: Հիշեցնենք, որ հանձնաժողովում ընդգրկված են՝ ՀՀԿ-ից՝ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը եւ Խոսրով Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը եւ Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից՝ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը,  ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը: Նշենք նաև, որ հանձնաժողովի նախագահն է ՀՀՅ-ական Դավիթ Հարությունյանը, իսկ փոխնախագահը՝ Միքայել Մելքումյանը ԲՀԿ-ից:

iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական խնդիրներ, որոնք բաժանվեցին չորս ենթախմբերի: «Չորս խմբերում զուգահեռաբար ուսումնասիրվելուց հետո դրանք պետք է ներկայացվեն ընդհանուր քննարկման»,- հավելեց Մանուկյանը՝ նշելով, որ ցանկություն է հայտնել ընդգրկվելու սակագինն ուսումնասիրող խմբի մեջ:

Նիստում հանձնաժողովի նախագահ ընտրվեց Դավիթ Հարությունյանը, իսկ տեղակալ՝ Միքայել Մելքումյանը: Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մի քանի օրից:

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում’
Հաջորդ հոդվածը‘Սարատովի իրավապահների կողմից հետախուզվողը` Բերդում’