‘Աժ դարպասներից այն կողմ ժողովուրդը ստվեր կնետեր այդ երդմնակալության վրա. Մամուլ’

1203

Աժ-ն երեկ 66 «կողմ», 6 «դեմ» և 25 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց՝ «2013 թվականի ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ Աժ հատուկ նիստ գումարելու մասին» որոշման նախագիծը:

Սույն նիստում պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Հայկական ժամանակը» գրում է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, արդեն երկրորդ անգամ մտադիր է երդվել փակ դռների ետևում: Ի սկզբանե քննարկվում էր նաև Սարգսյանի ինաուգուրացիան Աժ այգում անցկացնելու տարբերակը, բայց քանի որ Աժ դարպասներից այն կողմ ժողովուրդը ստվեր կնետեր այդ արարողության վրա, նախապատվությունը կրկին փակ դռներին տրվեց:   

Նախորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Թունավորում Գյումրիում, 6 մարդ հոսպիտալացվել է’