‘ԱԺ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել Մանվել Բադեյանի դեմ դիմումը’

854

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել «Սինջար» եզդիների միավորման դիմումը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի դեմ: Հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին հայտնել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ):

Դիմումը վերաբերում է դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում Մանվել Բադեյանի արած արտահայտությանը: Լրագրողի հարցին՝ արդյո՞ք օրինական է, որ հայաստանյան հեռուստաընկերությամբ «Ինչ, որտեղ, երբ» հաղորդումը հեռարձակվում է ռուսերենով, Բադեյանը պատասխանել էր․ «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
«Սինջար» եզդիների միավորման ակտիվիստներն ի պատասխան Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էին անցկացրել՝ պատգամավորին զուգարանի թուղթ ուղարկելով:
Ավելի ուշ Բադեյանը հայտարարել է, որ եզդի ժողովրդին վիրավորելու դիտավ որություն չի ունեցել, ընդամենը լրագրողի գրագիտությունը համեմատել է «փողոց մաքրող եզդու» գրագիտության հետ:

Նախորդ հոդվածը‘Մայր Աթոռը 100 հազար դոլար է փոխանցել Սիրիայի հայկական դպրոցների կարիքների համար’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի քաղաքապետի խոսնակ. Ի՞նչ է անում այս կինը ՀՀ ԱԺ-ում’