‘ԱԺ ՀԱԿ խմբակցություն. Ընդդիմության գործիչների նկատմամբ հալածանքը նորանոր այլանդակ ձևեր է ստանում’

2904

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության հայտարարությունը.

Ընդդիմության գործիչների նկատմամբ իշխանությունների հալածանքը նորանոր այլանդակ ձևեր է ստանում: Վերջին փաստերից մեկն էր Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի դեմ հարուցված շինծու դատական գործը` հեղինակային իրավունքի «խախտման» պատրվակով:

2009 – 2011թ.թ. Հայ Ազգային Կոնգրեսը մշակել և հրապարակել է «100 քայլ» սոցիալ – տնտեսական զարգացման մայր ծրագիրը` Հրանտ Բագրատյանի գիտական ղեկավարությամբ, ինչպես նաև այդ ծրագրի հետ օրգանական կապի մեջ գտնվող մի շարք ոլորտային ծրագրեր: Մասնավորապես, Հրանտ Բագրատյանը և Հարություն Կարապետյանը մասնակցություն և զգալի ներդրում են ունեցել նաև ՀԱԿ կրթության և գիտության ծրագրի կազմմանը: Բոլոր նշված ծրագրերը, լինելով քաղաքական ուժի կողմից գործունեության համար որդեգրած ուղենիշներ, կոլեկտիվ աշխատանքի արդյունք են և, բնականաբար, չեն կարող վերագրվել որևէ մեկին կամ հանդիսանալ հեղինակային իրավունքի օբյեկտ, առավելևս, որ դատարանը այդպես էլ չի հստակեցրել, թե ինչ կապ ունի Հրանտ Բագրատյանի և Հարություն Կարապետյանի որևէ գործողություն «մեղադրանքի» հետ:  Դատական այդ ամբողջ «գործը» իշխանության քաղաքական պատվերի շրջանակներում զավեշտալի, ողորմելի գեղջկական ինքնադատաստան է հիշեցնում և, բնականաբար, ուղղված է Հրանտ Բագրատյանի ընդդիմադիր ձայնը լռեցնելուն:

Ազգային ժողովի «Հայ Ազգային Կոնգրես» պատգամավորական  խմբակցությունը դատապարտում է իշխանության` հակաժաղավրդավարական, հակաիրավական և տարրական արդարության սկզբունքները ոտնահարող նման գործելաոճը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի «գազային համաձայնագրերի», «Նաիրիտի» և մարտի 1-ի իրադարձությունների հանձնաժողովների ստեղծման հարցը ‘
Հաջորդ հոդվածը‘Գազի հարցով քննարկում. ՀՀԿ-ն դեմ է դռնբացին ‘