‘ԱԺ ներկայացվեց գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը (տեսանյութ)’

1705

ԱԺ-ում քննարկվում է գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Արամ Մանուկյանը:

Իր ելույթում պարոն Մանուկյանը նշեց, որ ԱԺ 49 պատգամավորներ ԱԺ նախագահին են հանձնել այս հարցի հետ կապված նախագիծը, եւ ինքը զեկուցում է ԱԺ չորս խմբակցությունների անունից: «Նախագծի էությունը այս է՝ ստեղծել հանձնաժողով՝ գազի գնի հետ կապված, որը հիմնականում հետապնդելու է հետևյալ երկու հարցը.

առաջին՝ 300 մլն դոլար պարտքի կայացումը, թե ինչպես է կուտակվել այդ պարքտը,

երկրորդ՝ գազի մեծածախ եւ փոքրածախ գների կազմը, ինչպես է առաջացել այդ մեծ տարբերությունը մեծածախի եւ մանրածախի միջեւ՝ շուրջ 200 դոլար՝ 100 խորանարդ մետրի համար:

Հայաստանում շուրջ 650 հազար աբոնենտ կա, շուրջ 90 տոկոսը օգտվում է գազից, եւ այս ամենը պահվել է գաղտնի, եւ մենք ուզում ենք բացահայտել այս երկու խնդրի շուջ ստեղծված այս խորհրդավոր մթնոլորտը, որը մենք տարիներ շարունակ չենք կարողացել պարզել: Հենց դրա համար էլ ցանկանում ենք ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ մի քանի ամսվա ընթացքում զեկույց կներկայանի ԱԺ-ին»,- հայտարարեց Մանուկյանը՝ առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին իրենց մասնակցությունը բերել: 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նախորդ հոդվածը‘«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրենը մահացել է ցրտահարության հետևանքով. Yerkir’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ընդհանուր պարտքը հասել է 4.6 մլրդ դոլարի’