‘Հայաստանի ընդհանուր պարտքը հասել է 4.6 մլրդ դոլարի’

898

Հայաստանի արտաքին պարտքը 2013 թվականին անցել է ՀՆԱ-ի 60%-ից, պահպանելով բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 1,300 դոլարի սահմաններում: Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ  կազմել է 1,9 տրլն դրամ կամ 4.6 մլրդ դոլար, դեկտեմբերին աճելով 1.2 %, իսկ հունվար – դեկտեմբերին` 5.5%:

Ըստ վիճակագրության, արտաքին պարտքի կառուցվածքում 87 % կամ 3,395 մլրդ դոլար է կազմում կառավարության մասնաբաժինը, իսկ մնացած 13% — ը կամ 508,3 մլն դոլարը` Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը, հոկտեմբերին 13.2% կրճատվելուց, նոյեմբերին տեղի ունեցած աննշան անկումից հետո դեկտեմբերին աճեց 2.2%, ընդհանուր առմամբ, 2013-ի հունվար-դեկտեմբերին աճելով 8%, իսկ Կենտրոնական բանկի արռտաքին պարտքը դեկտեմբերին կրճատվեց 7%, իսկ հունվար – դեկտեմբերին` 14.5 %: Նշենք, որ 2013 թվականի հունվարի 1-ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.4 մլրդ դոլար, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.5 տրլն դրամ կամ 3.7 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը` 255,5 մլրդ դրամ կամ  633 մլն դոլար: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ ներկայացվեց գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը փորձում է կարծել. Ըստ նրա` ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում’