‘ԱԺ նիստ (ուղիղ)’

1301

Երեկ՝ փետրվարի 2-ին, մեկնարկել են ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի աշխատանքները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցումով պատգամավորների քննարկմանն էր ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա տեղեկացրել էր, որ առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչեւ փետրվարի 1-ը, հետաձգել մինչեւ 2015 թ. հուլիսի 1-ը: Միրումյանն առաջարկել է խորհրդարանին այդ ժամանակահատվածում կառավարության հետ համատեղ աշխատել օրենսդրական փոփոխությունների առավել արդյունավետ կիրառման ուղղությամբ, քննարկել բոլոր առաջարկները:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի փետրվարի 3-ի նիստում:

Նախորդ հոդվածը‘Բադեն-Բադեն. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘WTA. Լավագույն քառյակը չի զիջել դիրքերը’