‘Բադեն-Բադեն. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ ‘

1362

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում փետրվարի 2-ին մեկնարկեց շրջանաձև ձևաչափով անցկացվող շախմատային խոշոր մրցաշարը: Յոթ տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Մայքլ Ադամսը, Էթիեն Բաքրոն, Արկադի Նայդիչը և Դավիթ Բարամիձեն:

Մեկնարկային տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Արոնյանը խաղում էր սպիտակներով, պարտիան տևեց ավելի քան հինգ ժամ և ավարտվեց 64-րդ քայլում, գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Տուրի մյուս պարտիաներում ևս հաղթողներ չեն եղել:

ԲադենԲադեն, առաջին տուր

Արոնյան — Կարլսեն` 0.5-0.5
Կարուանա — Անանդ` 0.5-0.5
Ադամս — Նայդիչ` 0.5-0.5

Բաքրո — Բարամիձե` 0.5-0.5

Նախորդ հոդվածը‘ՄԽ համանախագահները պատրաստվում են բանակցություններ սկսել «բոլոր կողմերի հետ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’